Էնդու համա քու տեսնողըն ասում է վա~շ, վա~շ, նազանի Չը տեսա քու դիդարի պես` դուն դիփունեն բաշ, նազանի. Թե խամ հաքնիս, թե զար հաքնիս,կու շինիս ղումաշ, նազանի Թամամ աշխարհ պըտուտ էկա, չը թողի Հաբաշ, նազանի. Դուն պատվական ջավահիր իս, է'րնեկ քու առնողին ըլի. Ով կու գըթնե, ախ չի քաշի, վա'յ քու կորցընողին ըլի. փսուս վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի. պրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազանի Դուն էն գըլխեն ջուհարդար իս, վըրետ զարնըշան է քաշած. Դաստամազիտ թիլի մեչըն մե շադա մարջան է քաշած. չկիրըտ օսկե փիալա` չարխեմեն փընջան է քաշած. Թերթերուկըտ` նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազանի Էրեսըտ` փարսեվար ասիմ, նըման է շամս ու ղամարին. Բարակ միչկիտ թիրման շալըն նըման է օսկե քամարին. Ղալամըն ձի&1404